211652_close_icon
views-count43370 դիտում article-date 08:58 12-11-2020

Ներողություն չգիտեմ որ մեղքիս համար, բայց հավաքական իմաստով՝ որպես իշխանական «Իմ քայլը» խմբակցության անդամ գլխիկոր եմ.Թագուհի Թովմասյան

«Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մի վերջին անգամ Դադիվանքում... չեմ հավատում, որ էլ չենք գալու այստեղ։( չեմ ուզում հավատալ... Մոմ վառեցի մեր վիրավոր հայրենիքի ապագայի, անխուսափելի հզորացման, վերակառուցման համար՝ ապագա հաղթանակների անուղղելի լավատեսությամբ։ Մեր վիրավորներին շուտ ապաքինում, զինվորներին՝ ուժ ու կորով, փախստական դարձած մեր հայրենակիցներին՝ համբերություն, զոհված հերոսներին՝ հավերժ փառք։ Ներողություն սիրելի ժողովուրդ։ Ներողություն չգիտեմ որ մեղքիս համար, բայց հավաքական իմաստով՝ որպես իշխանական «Իմ քայլը» խմբակցության անդամ գլխիկոր եմ։ Թեև ես էլ, ձեր նման ոչնչից տեղյակ չեմ եղել։ Տխուր եմ, խոցված եմ, բայց ոչ հուսահատ»։

Նմանատիպ նյութեր