tert.am-ը գրում է. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը պետք է դուրս բերեն բոլոր վարձկաններին և այլևս չդիմեն նրանց հավաքագրմանը։ Այս մասին ասված է ՄԱԿ-ի աշխատանքային խմբի մեջ մտնող փորձագետների տարածած հայտարարությունում, գրում է tass.ru-ն։
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, ՄԱԿ-ի աշխատանքային խումբը տեղյակ է «այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ օգտվել է սիրիացի գրոհայիններից»:«Այդ գրոհայինները, ըստ ամենայնի, որպես շարժառիթ անձնական շահ են ունեցել՝ հաշվի առնելով Սիրիայի Արաբական Հանրապետությունում տիրող ծանր իրավիճակը»,- արձանագրել են խմբի անդամները:
Փորձագետներն ուշադրություն են դարձրել նաև այն տեղեկատվության վրա, որ «Թուրքիան մասնակցել է սիրիացիների լայնածավալ հավաքագրմանն ու Ադրբեջան տեղափոխմանը»:
Փորձագետների մոտ հատուկ անհանգստություն են առաջացրել տեղեկություններն այն մասին, որ Ադրբեջանում գտնվող սիրիացի գրոհայինները կապված են «զինված խմբերի և անձանց հետ, որոնք մի շարք դեպքերում մեղադրվում են ռազմական հանցագործությունների և Սիրիայում հակամարտության ընթացքում մարդու իրավունքների լուրջ խախտումների մեջ»։
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
ՄԱԿ-ի փորձագետները կոչ են արել ԼՂ հակամարտության գոտուց դուրս բերել բոլոր վարձկաններին
2020.11.11 23:44


Twitter
Вконтакте
Одноклассники
