211652_close_icon
views-count1626 դիտում article-date 18:44 26-07-2018

ՄԱԿ-ի փորձագետները Ռուսաստանին կոչ են անում քննել բանտերում կտտանքների մասին հաղորդումները

ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փորձագետները կոչ են անում Ռուսաստանին հետաքննել ռուսական բանտերում լայնորեն կիրառվող խոշտանգումների և բռնությունների մասին հաղորդումները: Հաղորդում է [url=https://www.azatutyun.am/a/29391810.html]«Ազատությունը»[/url]։ «Ռուսաստանը Եվրախորհրդի անդամ երկրների շարքում առաջիններից մեկն է կալանավայրերում բռնության արդյունքում արձանագրվող մահացությունների թվով», - հայտարարել է ՄԱԿ-ի կտտանքների դեմ պայքարի հանձնաժողովի նախագահը, հավելելով՝ չկան երաշխիքներ, որ այս հանցագործությունների մեղավորները կատարվածին համարժեք պատժի են արժանանում: Ավելի վաղ ռուսական «Նովայա գազետա» օրաթերթը տեսանյութ էր հրապարակել բանտերից մեկում կալանավորի դեմ կիրառվող դաժան բռնությունների մասին, ինչից հետո իշխանությունները բանտի վեց աշխատակցի էին ձերբակալել:

Նմանատիպ նյութեր