211652_close_icon
views-count2348 դիտում article-date 10:01 11-11-2020

Մեր կողմից կանենք հնարավոր ամեն ինչ՝ աջակցելու կողմերին. ՄԱԿ գլխավոր քարտուղարի խոսնակ․ «Ամերիկայի ձայն»

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուջարիկն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի պատերազմը դադարեցնելուհամաձայնությանը: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5655829.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Արդյոք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «թեթևացած» է զգում, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ գործարքը համաձայնեցվել է ռազմական գործողությունների դադարեցման շուրջ. «Կարծում եմ, որ մեր մշտական ուշադրությունը սևեռվել է քաղաքացիական անձանց բարեկեցության, մարդասիրական հասանելիության և կյանքերի պաշտպանության վրա: Եվ մենք հուսով ենք, որ դա այժմ ձեռք կբերվի Մինսկի համանախագահների նախկին կարևոր ջանքերին համահունչ: Մենք, որպես ՄԱԿ, ներգրավված չենք եղել: Մենք քննարկումներին մասնակից չենք: Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարը կապի մեջ էր Ռուսաստանի և այլ իշխանությունների հետ՝ տեսնելու, թե ինչպես կարող ենք լավագույնս աջակցել գործարքին: Այսպիսով, մենք վերանայում ենք մանրամասները, բայց միջազգային հումանիտար իրավունքը հարգելու անհրաժեշտությունը, մարդու իրավունքների միջազգային օրենսդրությունը մնում են գերակա»: Հարցին, թե ինչ է փորձում անել ՄԱԿ-ը, ինչ կարող է անել Գլխավոր քարտուղարը, որպեսզի երկու երկրներն էլ վստահ լինեն, որ գտնվում են խաղաղության և ոչ մարտերի վերսկսման ճանապարհին, գլխավոր քարտուղարի խոսնակը պատասխանել է. «Ակնհայտ է պայմանավորվածության նախնական մասը: ՄԱԿ ՓԳՀ-ի մեր գործընկերները կապի մեջ են Ռուսաստանի և այլ իշխանությունների հետ` տեսնելու, թե ինչպես կարող են օգնել իրականացնել այն, քանի որ դա գործարքի մի մասն է: Մենք անընդհատ կապի մեջ կլինենք կողմերի և Մինսկի համանախագահների հետ՝ տեսնելու, թե ինչպես կարող ենք օգնել և հեշտացնել, եթե չեմ սխալվում, սա չորրորդ կամ հինգերորդ փորձն է, և որ սա ընդունելի լինի հակամարտության տարածքում քաղաքացիական անձանց համար»: Արդյո՞ք գլխավոր քարտուղարը ողջունում է համաձայնագիրը: Նա կասկածներ ունի՞ դրանում հարցին խոսնակը պատասխանել է. «Ոչ, բնավ: Մենք շատ շնորհակալ ենք Ռուսաստանի իշխանություններին իրենց արածի համար: Ավելի հանգիստ ենք և հուսով, որ դրանով կավարտվի խաղաղ բնակչության տառապանքը: Ես նկատի ունեմ, որ մենք ամբիոնից բազմիցս դատապարտել ենք մեր տեսած քաղաքացիների և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ ուղղված թիրախային հարձակումները: Մենք մեր կողմից կանենք հնարավոր ամեն ինչ կողմերին աջակցելու համար»:

Նմանատիպ նյութեր