12262 դիտում
14:34 10-11-2020
«Այս պատերազմից խուսափելու մեկ հնարավորություն կար». Նիկոլ Փաշինյան. 168.am
«Զրույց ժողովրդի հետ. վերջին իրադարձությունների մասին» վերտառությամբ ֆեյսբուքյան ուղիղ միացման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը նոյեմբերի 10-ին ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարությունը ստորագրելու պատճառների, դեռևս սեպտեմբերի 27-ին զինադադարի չգնալու մասին, անդրադարձավ մեկ այլ հարցի, որը, ըստ Նիկոլ Փաշինյանի, շատ կարևոր էր արձանագրել, Հայտնում է [url=https://168.am/2020/11/10/1403281.html?fbclid=IwAR2aDJxUF0cQsQiTdJMjLSUVsA53KGJls5gQnZ2Zp40aMpIib5weyQ-JSzs]168.am[/url]-ը։
«Արդյո՞ք այս պատերազմը անխուսափելի էր և արդյո՞ք այս պատերազմից հնարավոր չէր լինի խուսափել». սա էր, ըստ Փաշինյանի, այն հարցը, որի մասին շատ կարևոր էր խոսել:
«Ես ուզում եմ շատ ուղիղ ասել, որ այս պատերազմից խուսափելու կար մեկ հնարավորություն՝ 5 տարածքների հանձնում՝ առանց Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման: Եվ սա, ըստ էության, եղել է բանակցային այն ժառանգությունը, որը մեր կառավարությունը ստացել է: Ընդ որում, բանակցային գործընթացում, բանակցային գործընթացում այդ իրավիճակը այնքան երկար էր ձգվել, ես տենց գիշերվա եթերում ասեցի, բայց մի քիչ կոպիտ ձևերով, որովհետև բանակցային գործընթացում հստակ ա եղել մի բան: Ցավոք սրտի, 94 կամ 5 թվականից սկսած բանակցային գործընթացում հստակ ա եղել միայն մի բան, որ 7 շրջանները պետք է հանձնվեն Ադրբեջանին: Այսինքն՝ սա բանակցային գործընթացի միակ շատ հստակ ձևակերպումն ա եղել, որը 94 թվականից ի վեր անընդհատ բանակցություններում ներկա ա եղել, բոլոր հնարավոր բանակցություններում ներկա ա եղել այդ դրույթը, որ 7 տարածքները պետք ա հանձնվեն Ադրբեջանին:
Մնացած որևէ բան որոշակի չի եղել: Օրինակ, գրված ա՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտում: Եղել ա այդպիսի քննարկում 25 տարի: Շատ լավ, կարգավիճակի ճշգրտում, ի՞նչ ա նշանակում՝ կարգավիճակի ճշգրտում: Ադրբեջանն էլ ասել ա՝ «շատ լավ, կարգավիճակի ճշգրտում, քանի որ կա նաև տարածքային ամբողջականության սկզբունքը, ուրեմն, հա, ինքնորոշման իրավունք, եթե կա ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն, ուրեմն ինքնորոշման իրավունքը պետք է տեղի ունենա տարածքային ամբողջականության շրջանակում: Եվ էստեղ եղել են բանաձևեր: Մենք ասել ենք, հայկական կողմը ասել է՝ «չէ, մենք համաձայն չենք», Ադրբեջանը իր մեկնաբանությունն է տվել:
Նկատի ունեմ, էս մասը բանակցությունների ինքը անընդհատ տարընթերցումների և մեկնաբանությունների տեղիք է տվել և մեզ բանակցային 25 տարվա ընթացքում չենք կարողացել այս թեզը՝ «ի՞նչ ա նշանակում ազգերի ինքնորոշում», բանակցային գործընթացում ճշգրտել, «ի՞նչ ա նշանակում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ»՝ բանակցային գործընթացում ճշգրտել:
Եվ այդ ընթացքում Ադրբեջանը ֆինանսական և ռազմական որոշակի կարողություններ ձեռք բերելով, սենց քայլ-քայլ-քայլ-քայլ-քայլ-քայլ, ըստ էության, սկզբից Լեռնային Ղարաբաղին ընդհանրապես դուրս են մղել բանակցային գործընթացից, հետո Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանից դուրս կարգավիճակի հարցն են դուրս դրել բանակցային գործընթացից, և, ըստ էության, բանակցային գործընթացը եղել է մի բանի մասին, ոչ թե մի բանի մասին ա եղել, ըստ էության, այլ բանակցային գործընթացում հստակ, կոնկրետ, հասկանալի, շոշափելի, բռնելի եղել ա մի բան՝ տարածքները պետք ա վերադարձվեն Ադրբեջանին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://168.am/2020/11/10/1403281.html?fbclid=IwAR2aDJxUF0cQsQiTdJMjLSUVsA53KGJls5gQnZ2Zp40aMpIib5weyQ-JSzs]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
970 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»