Ապրիլյան պատերազմից խուսափելու ընդամենը մեկ ճանապարհ կար՝ գնալ միակողմանի զիջումների. Սերժ Սարգսյան. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր պաշտոնաթողությունից հետո առաջին անգամ հանդես է գալիս մամուլի ասուլիսով, ինչը խոստացել էր ամիսներ առաջ ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների հետ հանդիպումից հետո։
Ինչպես հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/08/19/Sargsyan/3373676]Tert.am[/url]-ը, նախքան ասուլիսի մեկնարկը Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք մատուցեց Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհվածներին:
«Առաջին հերթին հիշենք Ադամ Սահակյանին և Գևորգ Վարդանյանին, այսօր նրանց ծննդյան օրն է։ Փառք նրանց և մեր երախտագիտությունը նրանց ծնողներին, հարազատներին և բոլոր նրանց, ովքեր հիշում և այսօր էլ իրենց հարգանքի տուրքն են մատուցում»,- ասաց նա:
Սերժ Սարգսյանը նաև շնորհակալություն հայտնեց համավարակի դեմ պայքարողներին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/08/19/Sargsyan/3373676]կայքում[/url]։