211652_close_icon
views-count14541 դիտում article-date 11:46 10-11-2020

Այս իրավիճակից ելքը կարող է լինել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Փաստաբանների պալատի նախագահ

Իմ կարծիքով, 9 կետից կազմված հաշտության համաձայնագիրը պարունակում է միջազգային պայմանագրի դրույթներ, հետևաբար վարչապետը չէր կարող այն ստորագրել, Facebook-ում գրել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։ «Մասնավորապես, այս համաձայնագիրը վերաբերում է հաշտությանը, ինչպես նաև Հայաստանի տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապերի ստեղծմանը, որը ՀՀ քաղաքացիների համար կարող է որոշակի սահմանափակումներ նախատեսել այդ տարածքներից օգտվելու առումով: Բացի վերոգրյալից, վարչապետը լիազորված չէ ժողովրդի անունից նմանաբովանդակ փաստաթուղթ ստորագրելու՝ ժողովրդի կամքին հակառակ: Իմ կարծիքով այս իրավիճակից ելքը կարող է լինել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, այս փաստաթղթի իրավազորությունը չընդունելը և միասնական ուժերով Հայաստանի և Արցախի պաշտպանությունը կազմակերպելը: Հ.Գ. 1. Վստահ եմ, որ Ռուսաստանը նույնպես կհարգի հայ ժողովրդի որոշումը և չի ցանկանա կորցնել հայ ժողովրդի վստահությունը: 2. Պետք է զանգվածային անկարգություններից և այլ անօրինական գործողություններից խուսափենք: 3. Համաձայնագրի ադրբեջանանպաստ տեքստին չեմ անդրադառնում: Օրինակ՝ նշվել է «Հայաստանի Հանրապետությունը Քելբաջարի շրջանը կվերադարձնի Ադրբեջանի Հանրապետությանը»: Ստացվում է Հայաստանն է վերցրել», -գրել է Արա Զոհրաբյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր