2557 դիտում
16:20 28-04-2018
Կոնստանտին Զատուլինը հուսով է, որ ՀՀ-ում ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը կլինի սահմանադրական և իրավական հարթակում
ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը հույս է հայտնում, որ շուտով հայաստանյան ստեղծված իրավիճակից ելք կգտնվի: Եվ ամենակարևորը, որ դա լինի սահմանադրական և իրավական հարթակում:
«Ռուսաստանի պետական դումայի պատգամավորներն արդեն երկրորդ օրն է Հայաստանում են, որպեսզի տեղում ծանոթանան Հայաստանի ներքաղաքական իրավիճակին: Թե ինչու ենք մենք այստեղ կարծում եմ, պարզ է, մենք անտարբեր չենք այն ամենի նկատմամբ, ինչ տեղի է ունենում Հայաստանում: Մենք միանշանակ չեն պատրաստվում միջամտել այն հարցին, թե ով է լավը կամ ով է վատը, ով ավելի հարմար է վարչապետի թեկնածության համար և այլն: Դա մեր գործառույթը չէ, մենք, որպես Հայաստանի ընկեր, անկեղծորեն անհանգստացած ենք ստեղծված իրավիճակով: Ես անկեղծորեն, հույս ունեմ, որ ստեղծված իրավիճակից ելք կգտնվի և ամենակարևորն այն է, որ դա լինի սահմանադրական, իրավական հարթակում»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց Կոնստանտին Զատուլինը:
Նմանատիպ նյութեր
1562 դիտում
11:00 07-12-2020
ԱԺ-ում լսումներ են անցկացվում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագրի մասին. ՈՒՂԻՂ
Այս բաժնից
568 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը