ՀՀ վարչապետը Հայաստանում է և շարունակում է լիարժեք կատարել աշխատանքը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում է։ Նա այդ մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում` ի պատասխան խոսակցությունների, որ վարչապետը լքել է երկրի տարածքը պատերազմի դադարեցման հայտարարության առնչությամբ հասարակության մի հատվածի շրջանում անհամաձայնության ֆոնին։
«Ես իհարկե Հայաստանում եմ եւ լիարժեք շարունակում եմ կատարել ՀՀ վարչապետի իմ աշխատանքը»,-գրել է վարչապետը։