211652_close_icon
views-count11164 դիտում article-date 18:51 05-02-2021

Գտնում եմ, որ բանակն իր առջև դրված խնդիրը լիարժեք կատարել է․ Ջալալ Հարությունյանը՝ պատերազմի ժամանակ բանակի գործողությունների մասին. բացառիկ հարցազրույց. Irakanum.am

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, ով նշանակվեց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության պետ կարծում է, որ հայկական բանակն իր առջև դրված խնդիրը կատարել է: Irakanum.am-ի հետ զրույցում Ջալալ Հարությունյանը խոսել է իր դեմ կատարված մահափորձից, բանակի պարտության, իր նշանակման և այլ հարցերի շուրջ:
– Արցախյան երկրորդ պատերազմից, և հատկապես նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո, բազմաթիվ անգամներ հնչել են հարցադրումներ, թե ինչու՞ է լռում Ջալալ Հարությունյանը: Դուք լռում էի՞ք, թե՞ ասելիք այդ պահին չկար:

– Ոչ թե լռել եմ, այլ ասելիք չկար, քանի որ ես զինվորական եմ, և այն ինչ այդ ընթացքում և դրանից հետո հայտարարեի՝ պարունակելու էր ռազմական և պետական գաղտնիք, իսկ ես մտադրություն չունեմ այդ գաղտնիքները հրապարակել, քանի որ այդ նյութերը կարդում են նաեւ մեր հակառակորդները՝ թուրքերն ու ադրբեջանցիները և ակամայից ստացվելու էր թշնամու ջրաղացին ջուր լցնել: Այդ իսկ պատճառով ես տրամադրված չեմ որեւէ պարզաբանում, կամ մեկնաբանություն տրամադրելու:
– Ձեր նշանակումը ևս արժանացավ քննադատությունների: Սպասելի՞ էր, և ինչո՞ւ որոշեցիք ընդունել առաջարկությունն ու զբաղեցնել ՀՀ ՊՆ ՌՎԾ պետի պաշտոնը:
– Ես զինվորական եմ, ոչ մի կուսակցական պատկանելություն չունեմ: Եթե ես ի վիճակի եմ այդ պաշտոնին նշանակվելով ծառայել հայրենիքին և տալ օգուտ, ապա կարծում եմ ճիշտ էր նման որոշում կայացնելը:
– Այդ նույն քննադատությունների համատեքստում հնչում էր, որ նախընտրեցիք համագործակցել դավաճան իշխանությունների հետ:
– Ես որեւէ քաղաքական պրոցեսների չեմ մասնակցում և ծառայում եմ բացառապես մեր երկրին, թե ով է պաշտոնի, և կամ ով ում է պաշտպանում ինձ համար երկրորդական է: Այդ սկզբունքով սկսել եմ իմ զինվորական ծառայությունը և այդպես միշտ շարունակելու եմ:
– Հայկական բանակի պարտության գլխավոր պատճառը որն էր ըստ Ձեզ: Արդյո՞ք բանակն է պարտվել, թե՞ ռազմաքաղաքական ղեկավարությունը:Գտնում եմ, որ բանակն իր առջեւ դրված խնդիրը լիարժեք կատարել է: Եթե մենք վերլուծում ենք հակառակորդի գործողությունները և համեմատում, թե ինչ ախորժակ ուներ իր խնդիրի կատարման ժամկետների վերաբերյալ, օրինակ հասնել՝ Տեղ գյուղի սահմանագիծը, ապա համեմատություններ, վերլուծություններ անելով, ապա միանշանակ է, որ հակառակարորդը կոնկրետ իքս ժամանակահատվածում չէր կարող հասնել իր նպատակին առանց վարձկան ահաբեկիչների, Թուրքիայից, Պարսկաստանից բերված ուժերի: Նշեմ, որ ուժերի անհավասարությունը կտրուկ ավելացած էր հենց առաջին օրվանից:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Նմանատիպ նյութեր