Ռուս օդաչուները ցավալիորեն զոհվեցին ՀՀ անվտանգության ապահովման դաշնակցային պարտականությունները կատարելիս․ նրանք հետմահու կներկայացվեն Հայաստանի Հանրապետության պետական պարգևների. ՊՆ խոսնակ
ՀՀ պաշտպանության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում ՌԴ պաշտպանության նախարարությանը՝ այսօր ՀՀ տարածքում ՌԴ 102-րդ ռազմակայանի խոցված ուղղաթիռի օդաչուների զոհվելու կապակցությամբ և իր զորակցությունն է փոխանցում նրանց հարազատներին ու բարեկամներին:
Այս մասին գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։
«Ռուս օդաչուները ցավալիորեն զոհվեցին Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման դաշնակցային պարտականությունները կատարելիս, ուստի ՌԴ պաշտպանության նախարարության համաձայնությամբ նրանք հետմահու կներկայացվեն Հայաստանի Հանրապետության պետական պարգևների»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/11/09/1170163/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը, այսօր՝ նոյեմբերի 9-ին, ռուսական ուղղաթիռի խոցման հետևանքով 2 զոհերից բացի, 1 հոգի փրկվել է, ում առաջինը օգնության են հասել Արարատի մարզի բնակիչներ՝ Մուշեղ Նիկողոսյանը, Կառլեն Սարգսյանը և Էդգար Եղիազարյանը:
Վեջիններս փրկվածին նաև հոգեբանական և առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
ՀՀ պաշտպանության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում ՌԴ պաշտպանության նախարարությանը՝ այսօր ՀՀ տարածքում...
Опубликовано Shushan Stepanyan Понедельник, 9 ноября 2020 г.