211652_close_icon
views-count108805 դիտում article-date 20:37 10-12-2020

Ձեզ բացակա չենք դնի. Ոստիկանության զորքերում ծառայող հարազատ եղբայրները զոհվեցին Շուշիի մատույցներում. նրանք հայրենի գյուղի համար դարձան կենդանի լեգենդներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արմավիրի մարզի Խանջյան գյուղի բնակիչներ, եղբայրներ, 26-ամյա Գևորգ և 22-ամյա Կարեն Գևորգյանների՝ զոհվելու մասին տեղեկությունը կայծակնային արագությամբ տարածվեց ողջ գյուղում, ինչպես, որ նույն արագությամբ այն տեղեկությունը, որ եղբայրները՝ որպես կամավորներ, Ոստիկանության զորքերի իրենց ծառայակիցների հետ մեկնեցին ռազմաճակատ: Երբ սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական, ապա նրանց միացած վարձկան ահաբեկիչները հարձակվեցին Արցախի վրա, բազմաթիվ կամավորականներ, աշխարհազորայիններ առանց վարանելու մեկնեցին ռազմաճակատ: Առաջնագիծ մեկնեցին նաև Ոստիկանության զորքերի 1033 զորամասի մեծ թվով ծառայողներ: Գևորգն ու Կարենը կռվի առաջին օրվանից իրենց զինակից ընկերների հետ Քարվաճառում պայքարում էին հրոսակների դեմ, այնուհետև նրանց տեղափեխում են ծառայության՝ Շուշի, որտեղ էլ եղբայրները նահատակվում են: Գևորգը խնամքին ունի 1-ամյա դուստր, իսկ Կարենը ռազամաճակատ մեկնելուց առաջ ընկերներին ասել է. «Եղբորս հետ գնանք մեր պարտքը հայրենիքի առաջ կատարենք ու հաղթանակած վերադառնանք, էդ ժամանակ արդեն կմտածեմ տուն հարս բերելու մասին»: Գևորգի 1-ամյա դուստրը ամեն անգամ տան անկյունում տեղադրված հերոս հոր ու հորեղբոր նկարներին նայելիս, համբուրում է հոր զինվորական համազգեստն ու անընդհատ կրկնում՝ պապան, պապան: Գյուղացիներն էլ նշում էին, որ ամբողջ գյուղը բարի հիշողություններով է հիշում նրանց: Գյուղի ու զորամասի պարծանքն էին, մեծի հետ՝ մեծ, փոքրի հետ՝ փոքր: Իզուր չէր, որ ողջ գյուղը նրանց անվանում էին խաղաղության աղավնիներ, քանի որ միշտ հաշտեցնողի դերում էին, եթե հանկարծ գյուղում մի փոքր միջադեպ էր լինում որևիցե մեկի հետ: «Մենք նրանց բացակա չենք դնի: Նրանք դարձել են մեր գյուղի լեգենդներ, քանի որ իրենց հերոսական քայլով նրանք ապացուցեցին, որ իրենց համար տան անվտանգությունը, ընտանիքի պահպանումը սկսվում է առաջնագծից»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր