211652_close_icon
views-count5218 դիտում article-date 10:51 09-11-2020

Ծառուկյանն ու Մարուքյանը դիմել են Նիկոլ Փաշինյանին. Անհապաղ հանդիպում են պահանջում

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել: Այս առնչությամբ «Լուսավոր Հայաստան» խմբակցությանղ եկավար Էդմոն Մարուքյանը Facebook-ի իր էջում գրել է. «Շուրջ երկու շաբաթ առաջ, որպես Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներ, Գագիկ Ծառուկյանի հետ միասին դիմել էինք վարչապետ Նիկոլ Փաշինյանին` Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրելու առաջարկով, որը, սակայն, մինչ այժմ չի կայացել: Հաշվի առնելով, որ Արցախում ռազմական գործողությունները դեռևս շարունակվում են, այսօր կրկին դիմել ենք վարչապետին` խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների հետ անհապաղ հանդիպման պահանջով»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր