3474 դիտում
14:06 10-08-2020
Էդմոն Մարուքյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ արտասահմանից Հայաստան վերադառնալու հնարավորությունից զրկված մեր քաղաքացիների կենսաթոշակների տրամադրման խնդրի առնչությամբ։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ արտասահմանից Հայաստան վերադառնալու հնարավորությունից զրկված մեր քաղաքացիների կենսաթոշակների տրամադրման խնդրի առնչությամբ.
«Տեղեկացնում եմ, որ դիմել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ արտասահմանից Հայաստան վերադառնալու հնարավորությունից զրկված մեր քաղաքացիների կենսաթոշակների տրամադրման խնդրի առնչությամբ։
Ինչպես հայտնի է, կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար օրենսդրական պահանջները սահմանում են տարեկան առնվազն մեկ անգամ ՀՀ-ում գտնվող համապատասխան մարիններում երկրում լինելու մասին հայտարարություն ստորագրելու մասին պարտականություն։
Օրենքի պահանջն օբյեկտիվորեն կատարելու անհնարինությունը, փաստորեն, այս քաղաքացիներին կենսաթոշակից զրկելու հիմք է դառնում, մինչդեռ իրավիճակը բոլոր առումներով ֆորսմաժորային է և, ըստ այդմ, այս կարգավորումը գոնե առ այժմ չպետք է գործի ի վնաս մեր քաղաքացիների։
Ըստ այդմ՝ վարչապետին առաջարկել եմ կասեցնել վերոնշյալ ժամկետները՝ մինչ համավարակի և դրա հետևանքների վերացումը»,-ասված է ֆեյսբուքյան գրառման մեջ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4607 դիտում
14:40 03-07-2020
Էդմոն Մարուքյանը դիմել է ԱՄՆ Կոնգրեսի անդամներին՝ 2021 թ. արտաքին օգնության տրամադրման վերաբերյալ հարցով
3909 դիտում
13:26 06-07-2021
Էդմոն Մարուքյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին
29619 դիտում
21:36 22-06-2018
Էդմոն Մարուքյանը ԱԱԾ տնօրենին է դիմել 2016-ին հրապարակված ՊԵԿ-ի վերաբերյալ աղմկահարույց ձայնագրության առնչությամբ
Այս բաժնից
904 դիտում
19:54 29-01-2025
ՆԳ նախարարության աշխատակիցները «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տոնական միջոցառում էին կազմակերպել
784 դիտում
19:34 29-01-2025
ԵՄ երկրների դեսպանները հավանություն տվեցին Հայաստանում դիտորդական առաքելության երկարաձգմանը