2327 դիտում
17:53 08-11-2020
Ահաբեկիչների ներկայությունը մեր սահմաններին չենք հանդուրժի. Իրանի Մեջլիսի պատգամավոր
[url=https://armenpress.am/arm/news/1034328.html]«Արմենպրես»[/url]-ը գրում է. Սահմանային անվտանգության հարցն Իրանի համար «կարմիր գիծ» է համարվում,-Իրանի Մեջլիսի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է պատգամավոր Զաբիօլլահ Ազամի Սարդուին։
Իրանցի խորհրդարանականը, անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտության գոտում տեղակայված ահաբեկչական խմբավորումների վերաբերյալ հրապարակված տեսանյութերին, մասնավորապես նշել է. «Իրանը երբեք, ոչ մի պարագայում չի հանդուրժի ահաբեկչական խմբավորումների ներկայությունն իր սահմաններին։ Ահաբեկիչների տեղակայումը Կովկասում չի բխում ոչ մի երկրի շահերից»։
Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին նոյեմբերի 3-ին հեռուստատեսությամբ ունեցած ելույթում, ընդգծելով Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջան տեղափոխված ահաբեկիչների վերաբերյալ արժանահավատ տեսանյութերի առկայությունը, ևս անընդունելի էր համարել ահաբեկիչների ներկայությունն Իրանի սահմաններին՝ ընդգծելով, որ սպառնալիքի դեպքում ահաբեկիչները խիստ հակազդեցության կարժանան։
Պաշտոնական Բաքուն, տարածաշրջանն ապակայունացնելու վերաբերյալ իրանական կողմից պարբերաբար հնչող մտահոգություններին պատասխանելու հարցում չունենալով որևէ հիմնավորում, ադրբեջանցի պատգամավոր Բահրուզ Մագերրամովի շուրթերով մեղադրանքներ հնչեցրեց Իրանի հոգևոր առաջնորդի հասցեին՝ Թեհրանին փաստացի մեղադրելով ահաբեկիչների տարանցում ապահովելու մեջ։
Նմանատիպ նյութեր
3992 դիտում
14:36 01-11-2020
Իրանը չի հանդուրժի ահաբեկիչների իր սահմաններից որոշ հեռավորության վրա. Զարիֆ
2381 դիտում
17:51 27-11-2018
Արա Բաբլոյանը հանդիպել է Իրանի Մեջլիսի պատգամավոր Մասումե Աղափուր Ալի Շահիի հետ
2409 դիտում
14:09 20-06-2017
Եթե մեր աջակցությունն այլևս ցանկալի չէ, մենք չենք պարտադրի մեր ներկայությունը. Սվիտալսկի
Այս բաժնից
1057 դիտում
22:57 18-11-2024
Աբխազիայում ապաարգելափակվել է գերատեսչությունների աշխատանքը
1117 դիտում
22:33 18-11-2024
Ամերիկացի օրենսդիրները Բաքվում հայտարարել են Երևանին աջակցության մասին
1111 դիտում
22:08 18-11-2024
Մոլդովայի ներքին գործերի նախարարը հայտարարել է հրաժարականի մասին