211652_close_icon
views-count1657 դիտում article-date 12:28 26-04-2025

ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններին մեծացնենք սահմանապահների ներկայությունը. վարչապետ

Սահմանապահն ինչ-որ առումով նաև խաղաղության խորհրդանիշ է, կայունության խորհրդանիշ է, անվտանգության խորհրդանիշ է, և մեր քաղաքականությունն այն է, որ Հայաստանի Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների երկայնքով ավելի ու ավելի մեծացնենք սահմանապահների ներկայությունը:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա երկարատև խաղաղության, ինստիտուցիոնալ խաղաղության և կայունության ճանապարհին շատ կարևոր միջանկյալ քայլ է»,- գրել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նաև տեսանյութ է հրապարակել Սահմանապահի օրվա առթիվ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր