211652_close_icon
views-count3217 դիտում article-date 21:02 07-11-2020

Կարեն Բեքարյան. Բանակին ոչ մեկը չպետք է խանգարի՝ ոչ վերևից, ոչ կողքից, ոչ ներքևից

Քաղաքագետ Կարեն Բեքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Անհրաժեշտ է բեկում, և բեկումը հնարավոր է: 1. Բանակին ոչ մեկը չպետք է խանգարի՝ ոչ վերևից, ոչ կողքից, ոչ ներքևից: 2. Հասարակությունը և քաղաքական ուժերը պետք է համախմբվեն բանակի շուրջ: 3. Արտաքին աշխարհի հետ առնչությունները պետք է լիազորվեն յուրաքանչյուր ուղղության համար վստահելի և ընկալելի անհատների համակարգված խմբի՝ դիվանագիտական, փորձագիտական և ակադեմիական ողջ ներուժը պետք է իր նպաստը բերի դիվանագիտական ճակատում բեկում ապահովելուն: 4. Վերը նշված կետերը պետք է իրականացվեն անհապաղ, խոչընդոտները պետք է վերացվեն: Անհրաժեշտ է ռազմական և դիվանագիտական բեկում՝ շտապ և հուժկու… Աստված պահապան մեր բանակին, մեր իրական նվիրյալներին, մեր երկու պետություններին և ժողովրդին...»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր