2180 դիտում
12:28 21-09-2020
Երկրապահը երբեք աշխարհազորին չի խանգարի, աշխարհազորն էլ Երկրապահին չի խանգարի. Սասուն Միքայելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
Եթե Արցախյան հերոսամարտում միասնություն չլիներ, մենք չէինք ունենա պետականություն, անկախություն: Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԵԿՄ նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, փոխանցում է [url=https://www.tert.am/am/news/2020/09/21/mikayelyan/3401290]Tert.am[/url]-ը։
«Առաջին Հանրապետության ժամանակ մենք կորցրինք, չկարողացանք ձևավորել երկիր, պետություն, պետականություն և կորցրինք Արևմտյան Հայաստանը: Եվ այսօր մեր գերնպատակը՝ իմ, երկապահների, ազատամարտիկների, Եռաբլուրը սրբորեն պահելն է, որը հիմքն է մեր անկախության, մեր պետականության»,- ասաց նա:
Ըստ նրա՝ պետք է հարգել Երկրապահի գործը, չի կարելի մի քանի մարդու արած գործով ԵԿՄ-ն ջնջել: «Երկրապահն իր մեծ դերակատարությունն է ունեցել Արցախյան հերոսամարտում»,- ասաց նա, ապա նշեց, որ Երկրապահների միությունը միշտ պետք է պատրաստ լինի ՀՀ-ի կողքին որպես ռեզերվ:
Հայտնելով իր կարծիքն աշխարհազորի ստեղծման անհրաժեշտության մասին, թե արդյոք դրա ստեղծումով ԵԿՄ-ն կմղվի երկրորդ պլան՝ Սասուն Միքայելյանը նշեց, որ պատերազմում երկրորդ պլան չկա, կա առաջին գիծ, և պատերազմում բոլորն են հաղթում:
«Աշխարհազորը եԿՄ-ի հետ ընդհանրապես կապ էլ չունի: Աշխարհազորը լուրջ կառույց պետք է լինի, ԵԿՄ-ն հենց աշխարհազորի հիման վրա է ձևավորվել: Վազգեն Սարգսյանը տարբեր կուսակցությունների ենթակայության տակ գտնվող ջոկատները բերեց այն գաղափարին, որ մենք, բանակ չունենալով, պետք է կարողանանք հաղթել: Եվ կարողացավ, իրեն հաջողվեց»,- ասաց նա՝ նշելով, որ Երկրապահը երբեք աշխարհազորին չի խանգարի, աշխարհազորն էլ Երկրապահին չի խանգարի:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքի տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2598 դիտում
16:01 27-10-2019
«Երկրապահը պետք է մաքրվի». Սասուն Միքայելյան
6221 դիտում
15:39 23-02-2021
Հույս ունեմ՝ մինչև մահս պիտի Շուշիի փողոցներով քայլեմ. Սասուն Միքայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Tert.am
6815 դիտում
14:29 03-10-2019
Ես Անդրանիկ Քոչարյանի փոխարեն ներողություն եմ խնդրում Արփինե Հովհաննիսյանից. Սասուն Միքայելյան. Tert.am
Այս բաժնից
709 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
586 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
400 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը