211652_close_icon
views-count14340 դիտում article-date 13:29 07-11-2020

«Նրանք հաղթել են մահին». Տեր Վարազդատը՝ ծնկած զինվորի լուսանկարի, թշնամու տանկի հարցերը լուծած զինվորների մասին. aravot.am

Տեր Վարազդատի ֆեյսբուքյան» էջ այցելելիս նախեւառաջ տեսնում ենք «ԾԱՆՈԹԱՑԵՔ»-ով սկսվող գրառումներ, որոնցում նա լուսանկարներով ներկայացնում է այս օրերին առաջնագծում իրենց առաքելությունը կատարող մեր հոգեւորականներին: [url=https://www.aravot.am/2020/11/07/1149840/?fbclid=IwAR0g4UviKScyiZwLc0gzEHztIhn9xwodJght8gCdItTC0VIHUfnF48fDlAA]Aravot.am[/url]-ը ՀՀ զինված ուժերի գներեց տեր Վարազդատ քահանա Նաջարյանի հետ զրուցել է այն մասին, թե ինչ է նա արձանագրել առաջնագծում անցնող մեկ ամսում: [b]-Տեր հայր, նախ խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս ծնվեց զինված ուժերում ծառայող հոգեւորականներին հանրությանը ծանոթացնելու գաղափարը: [/b] -Լինելով առաջնագծի տարբեր հատվածներում, այդ թվում՝ ամենավտանգավոր տեղերում եւ տեսնելով իրավիճակը՝ սկզբում չէի պատկերացնում, որ մեր օրերում այսքան Ղեւոնդ երեցներ կլինեն, որոնք նվիրական, անտրտունջ ծառայության մեջ են: Աննկարագրելի է մեր գնդերեցների ծառայությունը, որին ես այդ օրերին ականատես եղա: Գնդերեցներ ունենք, որոնք նահանջի ժամանակ կազմակերպել են համապատասխան գործընթացը, զոհերի եւ վիրավորների մարմիններն են տեղափոխել: Նրանք նաեւ ուղղակի հոգեւոր ներկայությամբ առաջնագծի ծանր հատվածներում երբեք չեն լքել իրենց զինվորներին եւ հրամանատարներին: Գնդերեցները ոչ միայն հոգեւոր ներկայություն են ապահովել, այլեւ ըստ անհրաժեշտության՝ ֆիզիկական, հոգեբանական եւ մարտական: Եթե անհրաժեշտ է նկատվել, զենք են վերցրել, որովհետեւ այսօր իրականությունն այլ է, եւ այս պատերազմի ողջ տրամաբանությունն այլ է: Հարկ եղած դեպքում բացի հոգեւոր ծառայությունից նաեւ զենք պետք է վերցնել: Այս հայրենական պատերազմում չկա հոգեւորական, աշխարհական, կին թե տղամարդ, բոլորս մեկ ենք եւ բոլորս հայրենիքի զինվորն ենք: Երբ այս իրականության մեջ տեսա հոգեւորականների ծառայությունը, հպարտություն եւ անասելի ուրախություն ապրեցի այն փաստից, որ մեզանում չի մահացել Ղեւոնդ երեցի ոգին, եւ երբ զանգը հնչում է, Ղեւոնդ երեցները ծնվում են եւ օծվում հայրենիքի պաշտպանության վեհ ու նվիրական առաքելությանը: Հասկացա, որ հանրությունը պետք է ճանաչի նրանց: Նրանք երբեմն չեն երեւում, նրանց մասին երբեմն չի խոսվում, բայց անտրտունջ ծառայում են առաջնագծում: Իմ գրառումներում որեւէ բան չափազանցված չէ եւ ներկայացրել եմ նրանց, ովքեր միշտ աղոթքով եղել են իրենց զորքի կողքին: Գնդերեցներ կան, որոնց կատարած աշխատանքը, եթե պատմությունը չլուսաբանի, ուղղակի անարդար կլինի այդ փաստը մեր եկեղեցու հանդեպ: [b]-Հատկապես շատ տարածվեց ձեր եւ ծնկած զինվորի լուսանկարը: Կպատմե՞ք՝ ի՞նչ էր կատարվում այդ պահին: [/b] -Երբ կատարեցինք զինվորների մկրտությունը, նրանցից մեկը մոտեցավ եւ ասաց՝ «Տեր Հայր, պատերազմ է եւ չգիտեմ թե ինչ կլինի ինձ հետ… ուզում եմ մեղքերի թողություն ստանալ: Ինչ էլ լինի՝ ուզում եմ իմանալ, որ Աստծո առաջ մաքուր եմ»…ձեռքս դրեցի ուսին, առանձնացանք, հարցրի՝ «ինչ-որ բան կա՞, որ ծանրացել է ներսում, եւ որը պատմելուց հետո կուզենաս թողություն ստանալ»: Ասաց՝ «Տեր Հայր ջան, բայց այդքան ժամանակ ունե՞ս»…ասացի, որ ժամանակի խնդիր չկա: Չեմ կարող մեր զրույցի մանրամասները բացահայտել: Նա ծնկեց մեղքերի թողություն ստանալու համար, եւ ես ասացի՝ «այդ մենք պետք է ծնկենք զինվորի առաջ, ոչ թե դու՝ մեր»: Զինվորն ասաց՝ «ոչ, Տեր Հայր ջան, ես գիտեմ խոստովանության կարգը»… Առհասարակ, այդ լուսանկարը պատահաբար է արվել «Շողակաթ» հեռուստաընկերության կողմից, եւ ես հետո իմացա, որ նման լուսանկար կա: [b]-Ձեր տեսածը, փորձն ու զինվորների հետ զրույցները հաշվի առնելով՝ ի՞նչ է կատարվում այս օրերին առաջնագծում: [/b] -Ապշելու բան է այդ իրականությունը: 18-20 տարեկաններն իրականում հասուն երիտասարդներ են, որոնց այս ամիսը դարձրել է լրջագույն հասուն: Ես նրանց մեջ տեսել եմ մահվանը վաղուց հաղթած զինվորների: Նրանք հաղթել են մահը, մահվան գաղափարը, եւ որն այլեւս չի կարող լինել վախի կամ հուսահատության միջոց: Ամեն օր մահվան աչքերին նայելով են կռվում եւ հաղթանակի ճանապարհով գնում: «Հաղթելու ենք» կարգախոսը նրանք այդպես են իրականության վերածում: Ասածս պատահական բառեր եւ չափազանցություն չեն: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2020/11/07/1149840/?fbclid=IwAR0g4UviKScyiZwLc0gzEHztIhn9xwodJght8gCdItTC0VIHUfnF48fDlAA]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր