Թշնամու գնդակից զոհված հերթական հերոսը՝ Արմենակը, միայնակ խոցել է 1 տանկ և մոտ 1 տասնյակ թշնամու զինվորի ու վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցողներին
Հայրենիքի պաշտպանության համար զոհված հերթական հերոսը 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար,
կապիտան Արմենակ Մերսի Ուրֆանյանն է: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ստորեւ ներկայացնում է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հերթական գրառումը.
«Արմենակ Մերսի Ուրֆանյանն՝ ծնված 1990թ., ԶՈՒ-ում ծառայում է 2007թ.-ից: Կապիտան Ուրֆանյանը իր անձնակազմի հետ միասին երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ: Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ անձնակազմին հետ ուղարկելով միայնակ շարունակել է մարտը, խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր: Վերջում մի քանի նռնակներ նետելով չի թողել իրեն շրջապատեն ու վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցողներին»:
[b]Փա՛ռք մեր հերոսներին:
[/b]
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը խորապես ցավակցում է զոհերի հարազատներին: