211652_close_icon
views-count2311 դիտում article-date 18:22 31-10-2020

Հենրիխ Մխիթարյան. Միջազգային հանրությանը կոչ ենք անում ճանաչել Արցախի անկախությունը

Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դատապարտել է թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի ու Հայաստանի դեմ՝ կոչ անելով միջազգային հանրությանը ճանաչել Արցախի անկախությունը: «Հակամարտության սրման, ինչպես նաև հայ անմեղ քաղաքացիական անձանց շարունակական թիրախավորման և նրանց ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի ներքո մենք միջազգային հանրությանը կոչ ենք անում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը և դրա ինքնորոշման իրավունքը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Մխիթարյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր