8489 դիտում
12:19 30-10-2020
Ուղիղ եթերներից մեկում խնդրել է իրեն ուղարկել առաջնագծում գտնվող զինվորների վերաբերյալ «վկայություններ», թե ինչպես են վերջիններս փրկվել Աստծո շնորհիվ. ԱԱԾ-ն զգուշացնում է
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ սոցիալական ցանցերի հայազգի տարբեր օգտատերեր պարբերաբար տարածում են հայտարարություններ՝ խնդրելով իրենց տրամադրել տեղեկատվություն արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծի, Արցախի Հանրապետությունում ընթացող ռազմական գործողությունների, մարտի դաշտում տեղի ունեցող հերոսությունների և բացառիկ սխրանքների մասին:
Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից։
Մասնավորապես, www.facebook.com սոցիալական ցանցի օգտատեր Վահե Պետրոսյանը, ով ներկայանում է որպես կրոնական քարոզիչ, իր ուղիղ եթերներից մեկում խնդրել է իրեն ուղարկել առաջնագծում գտնվող զինվորների վերաբերյալ «վկայություններ», թե ինչպես են վերջիններս փրկվել Աստծո շնորհիվ:
Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ պատերազմական իրավիճակում առաջնագծի, թիկունքի, զորքերի տեղաշարժի, մարդկանց կուտակումների վերաբերյալ, ինչպես նաև առաջին հայացքից թեկուզ ոչ նշանակալի թվացող ցանկացած տեղեկատվություն անթույլատրելի է փոխանցել այլ անձանց, քանի որ նման տվյալները ուղղակի կամ անուղղակի կերպով կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությանը վնասող գործողություններ իրականացնելու համար:
Ազգաբնակչությանը կրկին հորդորում ենք սոցիալական ցանցերում շփումների ընթացքում դրսևորել զգոնություն, աչալրջություն և զերծ մնալ առաջնագծին առնչվող տվյալներ տարածելուց:
Նմանատիպ նյութեր
2946 դիտում
17:11 11-08-2020
«Матч TB»-ն Շիրոկովին զրկել է բոլոր եթերներից՝ մրցավարին ծեծելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
1849 դիտում
11:43 22-02-2015
«Լույսը խավարում լուսավորում է» ֆիլմում վկայություններ են տալիս երիտասարդները. տեսանյութ
2707 դիտում
10:03 26-04-2023
Պատերազմի վկայություններ Ջրականից․ Գագիկ Էլազյան․ Hetq.am․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2089 դիտում
13:59 05-02-2025
Հայտնի է՝ ովքեր են այսօր Երևանի քաղաքապետարանից ձերբակալվածները. ArmLur.am
2080 դիտում
12:22 05-02-2025
Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ