«Матч TB»-ն Շիրոկովին զրկել է բոլոր եթերներից՝ մրցավարին ծեծելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
«Матч ТВ» հեռուստաալիքի ղեկավարությունը Ռուսաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոման Շիրոկովին հեռացրել է բոլոր եթերներից՝ մրցավարի հետ կապված սկանդալային միջադեպից հետո:
«Սելեբրիթի Գավաթ» մրցաշարում սիրողական թիմերի միջև հանդիպման ժամանակ Շիրոկովը ծեծել էր մրցավար Նիկիտա Դանչենկովին:
Մրցավարը դեմքի վնասվածքներ էր ստացել: Շիրոկովը նրան նաև ոտքով էր հարվածել: