«Լույսը խավարում լուսավորում է» ֆիլմում վկայություններ են տալիս երիտասարդները. տեսանյութ
«Լույսը խավարում լուսավորում է» ֆիլմում վկայություններ են տալիս այն երիտասարդները, ովքեր ինչ-ինչ պատճառներով հեռու են գտնվել Հայ Եկեղեցուց: Նրանք պատմում են, թե ինչպիսի խնդիրների ու հորձանուտների մեջ էին մինչև Մայր Եկեղեցի վերադառնալը:
Ֆիլմը նկարահանվել է ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի հայրական օրհնությամբ, տեր և տիկին Մնացական Գասպարյանի ու Ռիտա Աջամօղլյանի բարերարությամբ: Նախաձեռնությունը ԱՀԹ Զորավոր ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տ. Զենոն քահանա Բարսեղյանին է: Ռեժիսորը Մովսես Գասպարյանն է: