2659 դիտում
10:03 26-04-2023
Պատերազմի վկայություններ Ջրականից․ Գագիկ Էլազյան․ Hetq.am․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
«44-օրյա պատերազմի 7-րդ օրը (հոկտեմբերի 4, հեղ․) Ջաբրայիլից վիրավոր վիճակում եկա մեր գյուղ՝ Տեղ։ Տղորանցը հավաքեցի, ասեցի՝ վիճակը վատ է, դիրքեր վերցնելով` թշնամին առաջ է գալիս, էսպես, որ շարունակվի կարող է վաղը մյուս օր հասնեն գյուղամեջ։ Որոշեցինք դիրքեր ամրացնել գյուղի մատույցներում և այդ օրվանից պահում ենք գյուղը»,- պատմում է Գագիկ Էլազյանը։ Գրում է Hetq.am-ը։
2020թ. արցախյան պատերազմի առաջին օրը Տեղ գյուղից կամավորականների 25-հոգանոց ջոկատ է մեկնել Գորիսի զինկոմիսարիատ։ Գագիկ Էլազյանին՝ որպես 90-ականների և քառօրյա պատերազմի փորձ ունեցողի, նշանակել են իրային ծառայության պետ և գյուղի ՄՈԲ-ի հետ ուղարկել են Ջրական՝ «Քավթառներ» կոչվող տեղամաս։ Այնտեղ սեպտեմբերի 28-ին նրանց դիմավորել է Ջրականի զորամասի շտաբի պետը և ուղեկցել 300-րդ դիրքի մոտակա բլուրների վրա տեղակայված դիրքեր։
««Ուրալով» տարան չգիտենք` որտեղ, բլուրի հետևում ճանապարհ էր։ Ճանապարհի հետևում ավազի հանք էր, էդտեղ իջանք, մեքենան գնաց։ Հետո հեռադիտակով սկսեցի դիտարկել, որ հասկանամ՝ որտեղ ենք, տեսա դիմացից զորք է գալիս մեր ուղղությամբ։ Մոտեցան, իմացա, որ Քաշաթաղի շրջանից եկած ՄՈԲ-ն է։ Հարցրի՝ ի՞նչ է եղել, ասեցին՝ 300-րդ դիրքից ենք նահանջում։ Էդպես իմացա, որ մեր դիմացը 300-րդ դիրքն է»,- պատմում է Գագիկ Էլազյանը։
Գագիկը հիշում է, որ Քաշաթաղի ՄՈԲ-ից հետո այդ կողմից մի խումբ զինվորականներ էլ են եկել. Գորիսի զորամասից եկած հետախույզներն են եղել: Այդ խմբերը այդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, խնդիր են ստացել 300-րդ դիրքը հետ գրավել, բայց ինտենսիվ կրակի տակ հայտնվելով, զոհեր և վիրավորներ տալով՝ նահանջել են։ Գագիկ Էլազյանը կազմակերպել է, որ հետ գնան և վերցնեն վիրավորներին, որոնց թողել են ճանապարհին։
«Հետո նկատեցի, որ մեր հետևում հրետանային դիտակետ կա, իրենցից էլ հետև՝ ականանետային դասակ։ Էդ մասում, որտեղ մենք էինք, ահագին զենք-զինամթերք էր թողած, մարդիկ թողել գնացել էին»,- պատմում է Գագիկը Էլազյանը։
Գագիկը հրետանային դիտակետում գտնվող սպաներին հարցրել է, թե ինչ անի, ինչով կարող է օգնել, խորհուրդ են տվել գնալ «Նարինջ-1» հրամանատարական դիտակետ։
«Գնացի «Նարինջ» դիտակետ՝ մեր գտնվելու վայրից 2-3 կմ հետ էր։ Պարզվեց՝ էդ մեծ բունկեր է, գետնի տակ փորած, մեջը մոտ 150 հոգի կարող էին տեղավորվել։ Դիրքերի կամերաների նկարածն ամբողջությամբ այդ բունկերի էկրաններով երևում էր։ Այսինքն իրենք էդտեղից մեզ տեսնում էին»,- պատմում է Գագիկը։
«Նարինջ» հրամանատարական դիտակետում գիշերելուց հետո Գագիկ Էլազյանին՝ որպես արդեն ճանապարհին ծանոթ մարդու, հրամանատարությունը խնդրել է նոր եկած ՄՈԲ ջոկատներին ուղեկցել «Նարինջ» ՀԴԿ-ից դեպի 300-րդ դիրք։
«Էկան, ասեցին՝ հոպար ջան, դու 300 պոստը գիտես, կարա՞ս տղերքին տանես էդտեղ, ասեցի՝ ինչի՞ չեմ կարա։ Հրամանատարն էլ էդ ՄՈԲ-ին ասեց՝ տղերք, եթե եկել եք նորմալ մասնակցելու՝ մնացեք, եթե չէ, կարաք գնաք, ասեցին՝ չէ, մնում ենք»։
Գագիկը սեպտեմբերի 30-ին ուղեկցել է ՄՈԲ-ին 300-րդ դիրքի մոտ գտնվող հրետանային դիտակետ։ Այնտեղ եղել է երեք սպա՝ հակատանկային զենքերով։ Այդ օրը Գագիկը պատմում է, որ հրետանային դիտակետի մոտ հայկական երկու տանկ և մեկ հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ) են խոցվել։ Նույն օրը 300-րդ դիրքի խաչմերուկի մոտ (դեպի Հադրութ և Ջրական տանող ճանապարհների խաչմերուկ) հայկական կողմը խոցել է մեկ ադրբեջանական տանկ։
Երկու օր այդ դիրքում մնալուց հետո՝ հոկտեմբերի 2-ին, Գագիկ Էլազյանի խմբին մոտեցել է 7 մեքենա Որոտանի (Ղուբաթլու) զորամասից։ Գագիկը մոտեցել է խմբի հրամանատարին՝ Որոտանի զորամասի շտաբի պետ Էդգար Մաթևոսյանին, և զգուշացրել, որ մեքենաներն այդտեղ թողնելը վտանգավոր է։ Առաջարկել է տանել մոտակա գյուղի անտառապատ տարածք։ Հրամանատարը համաձայնել է զենք-զինամթերքը մեքենաներից իջեցնելուց հետո դրանք տեղափոխել ավելի ապահով վայր: Հենց այդ պահին դիրքը ռմբակոծվել է։
«Ավիահարված էր։ Գոռոցներ, վիրավորներ, զոհեր։ Խոցված մեքենաների միջի սնարյադները սկսեցին տրաքել։ Առաջին հարվածներից վիրավորում ստացավ Կուբաթլուի հրամանատարը, մոտեցա, որ օգնեմ, երկրորդ հարվածը եղավ, ես թևիցս վիրավորվեցի, շրջվեցի տեսա, որ հրամանատարը էդ հարվածից զոհվել է։ Վիրավորվել էր նաև էդ անձնակազմի հետ եկած սարկավագը՝ Հրայր Լալայանը»,- պատմում է Գագիկ Էլազյանը։
Պայթյուններից հետո Գագիկը որոշում է մեքենայի մեջ հավաքել վիրավորներին և զոհվածներին ու տանել հոսպիտալ։
«Սկսեցի գոռալ՝ վարորդ մնացե՞լ է մեջներդ, որովհետև թևից վիրավոր էի, մի կողմս չէի զգում․ ես չէի կարող վարել։ Դիրք եկած կամավորներից մեկը՝ Արսեն անունով (Արսեն Մանուկյան), ասեց՝ ես կքշեմ։ Սարկավագին մնացած վիրավորների ու զոհվածների հետ հավաքեցինք՝ ընդհանուր 5 զոհ, 9 վիրավոր ու քշեցինք Ջաբրայիլի հոսպիտալ։ Հոկտեմբերի 4-ին էլ զոհվածների մարմինները բերել եմ Գորիսի մորգ։ Էնտեղից ինձ տարան հիվանդանոց, թևիս բեկորը հանեցին։ Հետո գնացի մեր գյուղ՝ Տեղ, տղորանցը հավաքեցի, ասեցի, որ լարված վիճակ ա, եթե էս կարգավիճակով մնա, ադրբեջանցին մի երկու օրվա մեջ մտնելու ա գյուղամեջ»,- պատմում է Գագիկ Էլազյանը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1804 դիտում
11:43 22-02-2015
«Լույսը խավարում լուսավորում է» ֆիլմում վկայություններ են տալիս երիտասարդները. տեսանյութ
1462 դիտում
11:08 26-01-2021
Հայտնաբերվել է 4 զինծառայողի աճյուն Մատաղիսից և Ջրականից
Այս բաժնից
709 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
730 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»