211652_close_icon
views-count15659 դիտում article-date 19:35 29-10-2020

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգուշացրել է չճանապարհորդել որոշ մարզեր

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին զգուշություն ցուցաբերել Հայաստանի տարածքով ուղևորվելիս: ԱՄՆ դեսպանատունը հրահանգել է դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին չայցելել Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր, չերթևեկել Տավուշի մարզի Դիլիջան ազգային պարկից հյուսիս գտնվող M4 և M16 մայրուղիներով՝ մինչև Վրաստանի հետ սահման։ Խորհուրդ են տվել նաև չայցելել Գեղարքունիքի մարզի Սևանա լճից արևելք, հարավ ու M10 մայրուղուց արևելք ընկած հատվածները։ «ԱՄՆ դեսպանատունը շարունակելու է հետևել անվտանգության իրավիճակին և անհրաժեշտության դեպքում տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր