ԱՄՆ դեսպանատունն առաջարկել է Ռուսաստանի քաղաքացիներին վիզա ստանալ այլ երկրներում
Ռուսաստանի քաղաքացիներն ամերիկյան վիզա ստանալու համար կարող են դիմել ցանկացած այլ երկրում ԱՄՆ դեսպանատներին, որտեղ հայտերի ուսումնասիրման ժամկետները քիչ են, քան Մոսկվայում: Այդ մասին հայտնում է [url=https://ria.ru/society/20170823/1500905497.html]ria.ru[/url]-ն՝ վկայակոչելով ԱՄՆ դեսպանատանը:
«ԱՄՆ օրենքը չի արգելում Ռուսաստանի քաղաքացիներին վիզա ստանալու փաստաթղթեր ներկայացնել այլ երկրում»,- նշել են դեսպանատանը:
Երկուշաբթի թարմացված տվյալների համաձայն՝ Մոսկվայում Visitor Visa-ի դիմումատուները պետք է սպասեն 85 օր: Ուսանողական վիզայի համար դիմողների համար հարցազրույցի սպասման ժամկետը կկազմի 36 օր, ոչ ներգաղթային արտոնագրերի այլ տեսակների համար դիմողները ստիպված կլինեն սպասել միջինը 53 օր:
Կայքը նշում է, որ Visitor Visa-ի համար հարցազրույցի սպասելու ժամանակը Կիևում ԱՄՆ դեսպանատանը կազմում է 4 օր, Թբիլիսիում՝ 8 օր, Պեկինում՝ 4 օր, Աստանայում՝ 23:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն 2017 թվականի օգոստոսի 23-ից անորոշ ժամկետով դադարեցրել է ոչ ներգաղթային վիզաների տրամադրումը Ռուսաստանի ամբողջ տարածքում: