4138 դիտում
23:26 04-11-2022
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգուշացրել է նոյեմբերի 5-ին Երևանում կայանալիք հանրահավաքի մասին
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը նոյեմբերի 5-ին Երևանում կայանալիք հանրահավաքի կապակցությամբ հաղորդագրություն է տարածել, որում զգուշացնում է իր քաղաքացիներին , որ ցույցերը անկանխատեսելի կարող են լինել, իսկ մասնակիցները՝ փոխելով ուղղությունը, կարող են ստեղծել երթևեկության նոր խցանումներ ու խոչընդոտներ:
«Անգամ խաղաղ նպատակով նախատեսված ցույցերը կարող են վերածվել առճակատման և, հնարավոր է, նաև բռնության»,-ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ:
ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին հորդորել է հեռու մնալ հանրահավաքի վայրից, խուսափել մարդկանց կուտակումներից, ցուցարարներից։
Նմանատիպ նյութեր
1075 դիտում
20:06 23-10-2020
Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգուշացրել է առևանգման և ահաբեկչության վտանգի մասին
15956 դիտում
19:35 29-10-2020
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգուշացրել է չճանապարհորդել որոշ մարզեր