211652_close_icon
views-count24513 դիտում article-date 14:18 29-10-2020

Սրանք հասարակ թուրքեր չեն, սա «Գորշ գայլերի» խմբավորումն է. հայկական թաղամասերը հսկվում են, հայերի հետ ամեն ինչ լավ է. ֆրանսահայը՝ Լիոնում տեղի ունեցած միջադեպի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ Ֆրանսիայում հայերի խաղաղ ակցիայի ընթացքում թուրքերի հարձակումից հետո սանձարձակումներ են տեղի ունեցել Լիոն քաղաքում: [url=https://www.tert.am/am/news/2020/10/29/lyon/3430032]Tert.am-[/url]ի հետ զրույցում Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը պատմեց, որ գիշերը տեղի ունեցած միջադեպի ընթացքում հայեր չեն տուժել: «Մենք կոչ ենք արել, որ ոչ ոք տանիք դուրս չգա, որովհետև սրանք հասարակ թուրքեր չեն, սա ահաբեկչական, խուլիգանական շարժում է, «Գորշ գայլերի» խմբավորումն է: Պատկան մարմինները տեղյակ են տեղի ունեցողի մասին, բոլոր հայկական թաղամասերը հսկվում են: Խմբավորման և ոստիկանների միջև բախումներ են եղել»,-ասաց նա և և մեկ անգամ ևս շեշտեց, որ ոչ մի հայ չի տուժել, հայերի մոտ ամեն ինչ լավ է, խուճապ չկա: Հիշեցնենք, որ երեկ ֆրանսիաբնակ հայերը փակել էին դեպի Վալանաս տանող ճանապարհը: Ակցիայի ժամանակ, մինչ հայ ցուցարարները պահանջում էին Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնից և ողջ Եվրոպայից ճանաչել Արցախի անկախությունը և կանգնեցնել պատերազմը, հայերին են մոտեցել թուրքեր և սադրանքի դիմել, մուրճով հարվածներ հասցրել, որի արդյունքում 10 հայ էր տուժել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր