slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Այդ մարդիկ «Գորշ գայլերի» անդամներ են, որի գործունեությունը Ֆրանսիան արգելեց իր տարածքում․ Թաթոյան. Oragir.news
211652_close_icon

Այդ մարդիկ «Գորշ գայլերի» անդամներ են, որի գործունեությունը Ֆրանսիան արգելեց իր տարածքում․ Թաթոյան. Oragir.news

views-count4013 դիտում article-date 23:59 15-12-2022
Ադրբեջանը, հավատարիմ մնալով իր քաղաքականությանը, իրականացնում է Արցախի շրջափակում՝ դրանով վարելով նաև Արցախի հայության բնաջնջման քաղաքականություն:

Oragir.news-ի փոխանցմամբ՝ այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Նրանք նաև փոխել են մարտավարությունը, իբր բնապահպանական ակտիվիստներ են բերել, փորձում են ցույց տալ, թե իբր մարդու իրավունքների իրացմամբ են զբաղված: Կարծում եմ՝ Ֆրանսիան այն պետություններից է, որ իրապես գիտակցում է մարդու իրավունքների արժեքը։Պետք է հստակ արձանագրվի, որ ադրբեջանական այս ակցիան որևէ կապ չունի բնապահպանական ակտիվիստների հետ: Նրանք պետության կողմից ուղարկված, պետական կազմակերպմամբ գործող մարդիկ են՝ նախկին ու ներկա զինվորականներ: Մարդիկ, ովքեր ֆինանսավորվում են ուղիղ Ադրբեջանի բյուջեից: Նրանց թվում են «Գորշ գայլերի» անդամներ: Ես շատ լավ հիշում եմ, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Ֆրանսիայի դեսպանն ինձ հետ հանդիպման ժամանակ ասաց ուրախալի լուրը, որ Ֆրանսիան արգելել է «Գորշ գայլերի» գործունեությունը Ֆրանսիայում որպես տեռորիստական կազմակերպություն: Դրանք այն մարդիկ են, որոնք պատերազմից անմիջապես հետո հենց Ֆրանսիայի տարածքում որսի էին ելել, փորձում էին գտնել հայերի, որ հաշվեհարդար տեսնեն»,-ասաց Թաթոյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքի տեսանյութում․
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր