13 հոգանոց կանանց ջոկատով մի քանի օրից կմեկնենք մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու. Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է մի քանի օր զինվորական պարապմունքներից հետո կանանց ջոկատով սահման մեկնելու որոշման մասին։
«Վաղվանից 13 հոգանոց կանանց ջոկատը՝ այդ թվում ես ինքս, կսկսենք զինվորական պարապմունքներ։ Մի քանի օրից կմեկնենք մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու։
Մենք ո’չ հայրենիք, ո’չ արժանապատվություն չունենք թշնամուն զիջելու»,-գրել է նա։