Սահմանից դեպի հայրենիքի սահմանները պաշտպանելու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունվարի 18-ին, Նոյեմբերյանի զինկոմիսարիատից շուրջ 50 զինակոչիկներ մեկնեցին ծառայության: Տոնական ու հուզումնաշատ մթնոլորտ էր զինկոմիսարիատի բակում:
Համերգային ծրագրով հանդես եկան Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնի շնորհալի երեխաները: Նոյեմբերյանի տարածաշրջանի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը կատարեց նորակոչիկների օրհնության կարգ: Ելույթներ ունեցան և զինակոչիկներին բարի ծառայություն մաղթեցին գրող, ազատամարտիկ Ս. Բեգլարյանը, վետերանների խորհրդի նախագահ Ս. Գիշյանը, Տավուշի մարզի Նոյեմբերյանի բաժնի կոմիսար Ա. Զուրաբյանը, խոշորացված համայնքների ղեկավարներ՝ Կ. Աբազյանը և Ա. Աղաբաբյանը, Տավուշի մարզի զինվորական կոմիսար Կ. Հարությունյանը: Վերջինս էլ զինակոչիկ Գրիշա Բահադուրյանի փոքր եղբորը՝ Սաշային նվիրեց խորհրդանշական զենք:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի