12839 դիտում
10:38 13-11-2020
Մեր ջոկատով շարունակում ենք պահել այն դիրքը, որը վստահված է եղել մեզ. Աննա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքի էջում տեսանյութ է տեղադրել, որտեղ ասում է, որ իրենց ջոկատով այս պահին շարունակում են պահել իրենց վստահված դիրքը։
«Ինձ փոխանցեցին, որ Երևանում փնտրում են ինձ: Հետաքրքրվում են, թե ես որտեղ եմ: Ես ուզում եմ ասել, որ ես ուրիշ տեղ չեմ գնացել: Մենք մեր ջոկատով շարունակում ենք պահել այն դիրքը, որը վստահված է եղել մեզ այս ընթացքում: Մենք այդտեղ կանգնած ենք: Մեզ վստահված է վերահսկել այն ձորը, որտեղից հնարավոր էր թշնամու դիվերսանտների սողոսկում դեպի մեր տարածք:
Մեզ վստահված էր դա հսկել և չեզոքացնել անհրաժեշտության դեպքում: Գիտեմ, որ այս ընթացքում մեծ քննարկում է տեղի ունեցել, թե ինչու եմ ես զինվորագրվել հայրենիքի պաշտպանությանը, քննարկման մեխն այն էր, որ դա կնոջ տեղ չի կամ վարչապետի տիկինը այլ գործեր ուներ անելու: Հիմա հենց այն պահն է, որ այս հարցը պետք է տանք և պատասխանները փնտրենք՝ ինչու այդպես եղավ, ինչ անհրաժեշտությունից ելնելով ես այդ քայլին գնացի:
Մենք իհարկե կվերադառնանք, ինչպես մնացած բոլոր կամավորները, սահմանված ժամկետում շուտով կվերադառնանք, բայց ես ուզում եմ՝ բոլորն իմանան, որ իմ առաջին անելիքը վերադառնալուց հետո լինելու է իմ ջոկատի կազմը համալրելը և շատ ավելի երկար ժամկետներում և շատ ավելի պրոֆեսիոնալ զինվորական հմտություններին տիրապետելը:
Իմ քայլը լինելու է հետևյալը՝ ուղղել սխալն այնպես, որ անհրաժեշտության դեպքում, երբ էլ դա լինի, մենք՝ զենքը վերցրած կանայք, այնքան ուժեղ լինենք, որ ոչ միայն հոգեբանական բեկման համար ուզենանք և պատրաստ լինենք գնալ առաջին գիծ՝ պաշտպանելու մեր հայրենիքը, այլ իրական ռազմական նպատակով»,-ասել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
30191 դիտում
21:10 26-10-2020
13 հոգանոց կանանց ջոկատով մի քանի օրից կմեկնենք մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու. Աննա Հակոբյան
7673 դիտում
14:36 30-09-2017
Ինչպես մեր օջախը կպաշտպանենք, այնպես էլ պատրաստ ենք դիրքը պահել ու պաշտպանել. դիրքապահներ
Այս բաժնից
544 դիտում
11:20 30-10-2024
Ֆասթ Բանկը գործարկում է UBPay-ը․ դրամական փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ