Դիեգո Մարադոնա. Երազում եմ Անգլիային նորից խփել, բայց արդեն աջ ձեռքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արգենտինայի հավաքականի լեգենդ Դիեգո Մարադոնան հիշել է 1986 թվականի աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչում Անգլիայի հավաքականի հետ խաղը (2:1):
«Ես երազում եմ Անգլիային նորից խփել, բայց արդեն աջ ձեռքով», ասել է Մարադոնան:
Խաղի 51-րդ րոպեին Մարադոնան անգլիացիների դարպասը գրավեց ձախ ձեռքով: Մրցավարը այն հաշվեց՝ համարելով, որ գոլը գլխով է խփվել:
Արգենտինան դարձավ այդ առաջնության չեմպիոնը, իսկ Մարադոնան ճանաչվեց մրցաշարի լավագույն խաղացող: