211652_close_icon
views-count448 դիտում article-date 20:04 10-11-2026

Ավտովթար՝ Երևանում․ Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «Lexus»-ն ու Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 48 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ՝ նոյեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:10-ի սահմաններում Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «Lexus» մակնիշի ավտոմեքենան և Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 48 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոբուսում ուղևորներ են եղել, որոնք նույնպես չեն տուժել։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր