Աշխարհի լավագույն հարձակվողը Լուիս Սուարեսն է. Դիեգո Մարադոնա
Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Դիեգո Մարադոնան կարծիք է հայտնել, որ Ուրոգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը ներկայումս հանդիսանում է աշխարհի լավագույն հարձակվողը:
« Ներկայումս Սուարեսը աշխարհի լավագույն հարձակվողն է: Նա բարձրակարգ խաղացող է, գերազանց անցկացրեց նախորդ մրցաշրջանը և պետք է փայլի առաջիկա աշխարհի առաջնության ժամանակ»,-ասել է Մարադոնան: