211652_close_icon
views-count772 դիտում article-date 11:51 09-11-2026

Երևանում «BMW X5»-ի վարորդը, ոչ սթափ վիճակում, Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին ու հայտնվել երթևեկելի գոտում. շտապօգնության բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել 2 հոգու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 35-ամյա Գոռ Մանուկյանը իր վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով Կորյուն փողոցից դեպի Մաշտոցի պողոտա ընթանալիս՝ Մատենադարանի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել ծառը, ապա աղբամանը, բախվել հաստաբուն ծառին ու հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել, սակայն վերջինները հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սարգսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Արարատ Պետրոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Հայկ Սուքիասյանն ու կրտսեր պարեկ Մերի Մինասյանը։

Դեպքի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են շտապօգնության բժիշկների կողմից բուժօգնություն ստացած քաղաքացիների ինքնությունը։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր