Դիեգո Մարադոնա. «Ռեալ»-«Յուվե» խաղում 11 մետրանոց չկար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի «Ռեալ»-«Յուվենտուս» պատասխան խաղի (1:3) խաղի վերջում 11 մետրանոց նշանակելու իրավացիությունը:
«Ոչ, այնտեղ 11 մետրանոց չկար: Երբ Ռոնալդուն գնդակը նրա ուղղությամբ ուղարկեց, Վասկեսը նետվեց դեպի գնդակը, քանի որ Բուֆոնի կողքին էր, իսկ թիկունքից նրան խանգարում էր Բենատիան:
Վասկեսը վարվեց այնպես, ինչպես՝ ես կանեի, օգտվեց իր շանսից և մրցակցին մարմինը դեմ տվեց», ասել է Մարադոնան: