Դիեգո Մարադոնա. Ես ատում եմ «Սիմպսոններին». տեսանյութ
Լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան քննադատել է ամերիկյան «Սիմպսոնները» մուլտսերիալը, որի սերիաներից մեկի հերոսն է եղել: «Ես ատում եմ Սիմպսոններին», ասել է նա արգենտինական հեռուստատեսության եթերում:
Մարադոնայի խոսքերին արձագանքել է մեքսիկացի դերասան Ումբերտո Վելեսը, որը արդեն 15 տարի Լատինական Ամերիկայի երկրների համար հնչյունավորում է Գոմեր Սիմպսոնին:
«Մարադոնա՞ն: Հիշեցի, թե դա ով է: Մեծ կրծքերով չաղլիկի մեկն է, որը պարբերաբար հիմարություններ է անում: Չեմ կարծում, որ նա արժանի է մեզ», ասել է Վելեսը: