211652_close_icon
views-count71875 դիտում article-date 22:40 24-10-2020

Տիգրանը խնդրել էր, որ եթե իրեն բան պատահի, վերջին խոսքը հասցնեն մամային՝ «Առյուծ տղերք ենք, չվախենաք». իր երգով հայտնի դարձած Տիգրան Հարությունյանի մասին պատմում է քույրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ,Tert.am

Այնքան ուրիշ էր, շատ տարբերվող էր մեր Տիգրանի տեսակը. խելացի, հոգատար, չափազանց հայրենասեր, անվերջ կարելի է դրական բաներ ասել նրան նկարագրելիս, բառերն անզոր են իրեն բնութագրելու համար: [url=https://www.tert.am/am/news/2020/10/24/tigran-harutyunyan/3426822?fbclid=IwAR1zR0Syx8YcpKvIr5xbiBYKNubbol3Ttx9bqNtYSG0wj5e5FWU5uimJ1Dw]Tert.am[/url]-ին պատմեց համացանցում հայտնի դարձած երգիչ, Արցախում հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայող 21-ամյա Տիգրան Հարությունյանի քույրը՝ Աննա Հարությունյանը: «Տիգրանը ժամերով կբանավիճեր ցանկացած թեմայից, դեռ փոքր տարիքից երգում էր, շատ քաղցր ձայն ուներ: Սովորում էր Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում, փոխադրվել էր 4-րդ կուրս ու զորակոչվել բանակ: Բանակում էլ աչքի էր ընկել իր ձայնով, միջոցառումների էր մասնակցում: Եղբայրս երբեք չէր բողոքում իր ծառայությունից»,– պատմում է նա: Աննա Հարությունյանը նշեց, որ Տիգրանը Խնձորեսկում էր ծառայում, 2019 թվականի հուլիսի 10-ին էր զորակոչվել բանակ, տուն գալուն մնում էր 9 ամիս: Քույրը պատմում է, որ Տիգրանի տաղանդները շատ են եղել, բանաստեղծություններ էր գրում, փոքրիկ վիպակ ուներ գրած, նախքան բանակ զորակոչվելն էր գրել, որոշել էր տպագրել, բայց այդպես էլ չհասցրեց: Իսկ ընտանիքը խոստացել է, որ հերոսի ոչ մի երազանք ու նպատակ անկատար չի մնալու: «Այնքան սիրուն ու խորն էր գրում: 2018 թվականին մասնակցել էր Գյումրիում տեղի ունեցած «Վերածնունդ» միջազգային մրցույթ փառատոնին: Ազգային երգեցողություն անվանակարգում արժանացել էր 2-րդ կարգի մրցանակի: Ձմռանը մամայի ծննդյան օրը անակնկալ էր արել ու երգ նվիրել մայրիկին»: Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր