Ադրբեջանը ՌԴ Պետդումայի՝ Արցախ այցելած պատգամավոր Վիտալի Միլոնովին սև ցուցակում է ընդգրկել
[url=https://www.tert.am/am/news/2020/10/16/azerbaijan/3421976?fbclid=IwAR0k-P-Y-3OIZzAqTdl3ggybbIKL42DnKr5kmhmvBQoGXqsZ-Laoh2ntslc]tert.am[/url]-ը գրում է.
Ադրբեջանը ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովին սև ցուցակ է ընդգրկել Բաքվի հետ չհամաձայնեցված կերպով Լեռնային Ղարաբաղ այցելելու համար, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Ադրբեջանի արտգործնախարարությունից հայտարարել են, թե, իբր պատգամավորի այս քայլը չի համապատասխանում «Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության պաշտոնական դիրքորոշմանը»։