Ադրբեջանի սև ցուցակում ավելացավ ևս մեկ Արցախ այցելած պաշտոնյա. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել էր, որ այս շաբաթ Հայաստան ժամանած ԵԽԽՎ-ում «Պահպանողականներ» խմբակցության անդամ, Բուլղարիայի Ժողովրդավարական կուսակցության նախագահ Վալերի Սիմյոնովը (լուսանկարում) և կուսակցության երեք պատգամավորները նախօրեին այցելել էին նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի իշխանությունները Բուլղարիայի պատվիրակներին պաշտոնապես ներառել են իրենց հայտնի սև ցուցակում: Այսինքն՝ Վալերի Սիմյոնովը համալրեց ԵԽԽՎ այն պատգամավորների շարքը, որոնց մուտքը Ադրբեջան արգելված է, քանի որ նրանք համարձակվել են այցելել Արցախ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]