211652_close_icon
views-count19505 դիտում article-date 12:34 16-10-2020

Նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը ծանր վիրավորում է ստացել, որդին զոհվել է. News.am

Ազգային ժողովի ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանի որդին հայրենիքի սահմանները պաշտպանելիս՝ թշնամու դեմ մղվող ծանր մարտերի ընթացքում զոհվել է, իսկ Ռուստամ Գասպարյանը ծանր վիրավորում է ստացել։ Նա գիշերը վիրահատվել է։ Այս մասին [url=https://news.am/arm/news/608204.html]NEWS.am[/url]-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը՝ հավելելով, որ Գասպարյանի վիճակը կայուն ծանր է։ «Վիրավորումը ծանր է, բայց վիճակը հիմա կայուն է, վատթարացման չի գնա վիրահատությունից հետո»,- ասաց նա։ Ըստ Արայիկ Աղաբաբյանի՝ պատերազմի երկրորդ օրը Ռուստամ Գասպարյանը որդու հետ կամավոր մեկնել էին ռազմաճակատ։

Նմանատիպ նյութեր