ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը մեկուսարանում գտնվող որդուն տեսակցելու չի գնում, քանի որ չի կարող նրա աչքերի մեջ նայել
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանը չի գնում մեկուսարան՝ իր որդուն՝ 23-ամյա Ռոմա Գասպարյանին տեսակցելու, ով կալանավորվել էր համասեռամոլ տղայի բողոքի պատճառով: Այս տեղեկությունը [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաեւ Ռուստամ Գասպարյանը:
«Մյուս տղաս է գնում տեսակցության: Ես չեմ գնում: Ես չեմ կարող գնալ, երբ գիտեմ, որ էրեխեն անմեղ նստած է այնտեղ: Չեմ կարողանում էրեխու աչքերի մեջ նայեմ ու ձեռքից չբռնեմ, բերեմ տուն»,- հիմնավորեց Ռուստամ Գասպարյանը:
Միաժամանակ ավելացրեց, որ որդու գործը սառեցված վիճակում է եւ դեռ քննություն են տանում շատ դանդաղ տեմպերով: «Իբր թե քննություն են տանում, էլի»,- ավելացրեց պատգամավորը:
Ռուստամ Գասպարյանը [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ որդին՝ 23-ամյա Ռոմա Գասպարյանը, ով ավարտել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, համասեռամոլ տղայի պատճառով կալանավորվել է: Բողոքում նշվում է, թե ԱԺ պատգամավորի տղան մարդ է առեւանգել, բայց իրականում նման բան չի եղել: Իսկ պատճառը եղել է այն, որ այդ համասեռամոլ երիտասարդը սոցիալական ցանցով ծանոթացել է երիտասարդ տղաների հետ եւ նրանց վարկաբեկել: Մի քանիսն էլ ԱԺ պատգամավորի տղայի շրջապատից են եղել եւ խնդրել են նրան, որպեսզի միջամտի և նա չանհանգստացնի: Ռուստամ Գասպարյանի տղան գնում, խոսում է եւ թեժ զրույց է ստացվում՝ հրմշտոցներով: Բողոքում ներկայացված են առեւանգում եւ այլ չափազանցություններ, որոնց հիման վրա Ռ. Գասպարյանի որդուն կալանավորում են: Հարցին, թե ինչ է կարծում՝ այդ ամենը ի սկզբանե պլանավորվա՞ծ է եղել, թե՞ ոչ, ասել էր. «Միանշանակ դա ինձ ցավեցնելու համար է արվել, բայց հաստատ մեզ ցավեցնելը այդքան հեշտ չէ»:
ԱԺ պատգամավորն ավելացրել էր նաեւ, որ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի ճշմարտությունը բացահայտվի: