211652_close_icon
views-count13047 դիտում article-date 11:44 02-12-2014

«Չոռտ ս կե՞մ նե շուծիտ». ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանը չի բացառում, որ իր և որդու դեմ նոր սադրանքներ կկազմակերպվեն

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանի որդու գործը, ով համասեռամոլ տղայի բողոքի պատճառով կալանավորվել էր եւ ազատ արձակել, դեռ չեն կառչել: Այս տեղեկությունը [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Ռուստամ Գասպարյանը: Նա նշեց, որ քննությունը ինքնին ավարտված է: Մնում է, որ առերեսում իրականացվի բողոքողի հետ, բայց նա փախած է: «Ապացուցույց չկա, տուժվողը չկա. ուշ թե շուտ պետք է կառչեն»,- ասաց ԱԺ պատգամավորը: Հարցին, թե տղայի նկատմամբ հետապնդումներ կան, թե ոչ, պատասխանեց. «Փա՛ռք Աստծո, դեռ հետապնդումներ չկան: Բայց չենք էլ բացառում: Ինչպես ռուսական հայտնի խոսքն է ասում՝ «չոռտ ս կե՞մ նե շուծիտ» (սատանեն ո՞ւմ հետ կատակ չի անում)»: Մինչ այդ տեղեկացրել էինք, որ Ռ. Գասպարյանի որդուն ազատ են արձակել: Փոխանցել էր նաև, որ այդ առթիվ մեծ մատաղ է արել եւ խնջույք կազմակերպել: Դրանից առաջ էլ Ռուստամ Գասպարյանն ասել էր, որ ԲՀԿ-ական բոլոր պատգամավորները, ինչպես նաեւ ոչ իշխանականները պատրաստ են երաշխավոր կանգնել, որպեսզի համասեռամոլ տղայի բողոքի պատճառով կալանավորված ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի որդուն ազատ արձակեն: Դրանիցառաջէլ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ չի գնում մեկուսարան՝ իր որդուն՝ 23-ամյա Ռոմա Գասպարյանին տեսակցելու: «Մյուս տղաս է գնում տեսակցության: Ես չեմ գնում: Ես չեմ կարող գնալ, երբ գիտեմ, որ էրեխեն անմեղ նստած է այնտեղ: Չեմ կարողանում էրեխուս աչքերի մեջ նայեմ ու ձեռքից չբռնեմ, բերեմ տուն»,- հիմնավորել էր նա: Նշել էր նաև, որ իր որդու գործը սառեցված վիճակում է եւ դեռ քննություն են տանում շատ դանդաղ տեմպերով: «Իբր թե քննություն են տանում, էլի»,- ավելացրել էր պատգամավորը: Ռուստամ Գասպարյանը [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում նաեւ ասել էր, որ համասեռամոլ տղայի բողոքում նշվում է, թե ԱԺ պատգամավորի տղան մարդ է առեւանգել, բայց իրականում նման բան չի եղել: Իսկ պատճառը եղել է այն, որ այդ համասեռամոլ երիտասարդը սոցիալական ցանցով ծանոթացել է երիտասարդ տղաների հետ եւ նրանց վարկաբեկել: Մի քանիսն էլ ԱԺ պատգամավորի տղայի շրջապատից են եղել եւ խնդրել են նրան, որպեսզի միջամտի և նա չանհանգստացնի: Ռուստամ Գասպարյանի տղան գնում, խոսում է եւ թեժ զրույց է ստացվում՝ հրմշտոցներով: Բողոքում ներկայացված են առեւանգում եւ այլ չափազանցություններ, որոնց հիման վրա Ռ. Գասպարյանի որդուն կալանավորում են: Հարցին, թե ինչ է կարծում՝ այդ ամենը ի սկզբանե պլանավորվա՞ծ է եղել, թե՞ ոչ, պատասխանել էր. «Միանշանակ դա ինձ ցավեցնելու համար է արվել, բայց հաստատ մեզ ցավեցնելը այդքան հեշտ չէ»: ԱԺ պատգամավորն ավելացրել էր նաեւ, որ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի ճշմարտությունը բացահայտվի:

Նմանատիպ նյութեր