211652_close_icon
views-count1925 դիտում article-date 17:13 12-10-2020

Խոակին Կապառոս․ Հիմնականում հավասար պայքար էր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկտեմբերի 11-ին՝ ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի երրորդ մրցափուլի Հայաստան-Վրաստան (2:2) հանդիպումից հետո, Լեհաստանի Տիխի քաղաքի մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետխաղային մամուլի ասուլիսը։ [b]-Պարոն Կապառոս, խաղի ընդհանուր գնահատականը։ [/b] -Հիմնականում հավասար պայքար էր ծավալվել դաշտում։ Մենք վատ չսկսեցինք, մրցակիցը նույնպես լավ պահեր ունեցավ։ Երկու հավասար թիմերի խաղ էր։ [b]-Արդյո՞ք Վրաստանի հավաքականը Ձեզ ինչ-որ բանով զարմացրեց, թե՞ խաղաց այնպես, ինչպես դուք սպասում էիք։ [/b] -Վրաստանի հավաքականը շատ լավ թիմ է, ուժեղ ֆուտբոլիստներ ունի, այդ իսկ պատճառով կարելի է ասել, որ նրանք ինձ չզարմացրին։ [b]-Ձեր կարծիքով ի՞նչն էր պատճառը, որ երկրորդ խաղակեսի մի որոշակի հատվածը մեր տղաների մոտ ավելի վատ ստացվեց, քան առաջին խաղակեսը։ [/b] -Ֆուտբոլում կա մրցակից, ով ճնշում է գործադրում քեզ վրա և դժվարություններ է ստեղծում։ Երկրորդ խաղակեսում մրցակիցն ավելի քիչ գոլային պահեր ստեղծեց, բայց երկու անգամ կարողացավ գրավել մեր դարպասը։ [b]-Առաջին հայացքից Խորեն Բայրամյանը հանդիպման ընթացքում շատ մեծ ծավալի աշխատանք կատարեց։ Ինչպե՞ս կգնահատեք նրա խաղը։ [/b] -Խորենը լավ ֆուտբոլիստ է, և ամեն անգամ էլ ավելի լավ է խաղում։ [b]-Այսօրվա ոչ-ոքիից հետո կարծես թե էլ ավելի կարևոր է դառնում Էստոնիայի հավաքականի դեմ խաղում հաղթանակի հասնելը։ Հաշվի առնելով, որ բավականին հոգնեցուցիչ խաղ ստացվեց, արդյո՞ք պատրաստվում եք թիմի կազմում փոփոխություններ կատարել։ [/b] -Սպասենք և տեսնենք, թե ինչ վիճակում կգտնվեն ֆուտբոլիստները։ Դրանից հետո էլ արդեն որոշում կկայացնենք։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր