211652_close_icon
views-count13771 դիտում article-date 14:15 11-10-2020

Առաջնագծում զոհվել է ՖԱՖ անդամ Արիս Ստեփանյանը

Արցախյան առաջնագծում զոհվել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժման անդամ Արիս Ստեփանյանը: Նա կամավոր էր մեկնել Արցախ: Այս մասին հաղորդում է ՖԱՖ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջը: «Մարդկային գործերի մեջ հայրենիքի պաշտպանությունն է ամենանվիրականը։ Կյանքը հայրենիքի պաշտպանության սուրբ գործին նվիրաբերեց մեր Ֆաֆական ընկեր Արիս Ստեփանյանը: Նա առաջին իսկ օրը արձագանքեց հայրենի սահմանների պաշտպանության կոչին և որպես կամավոր մեկնեց Արցախ: Անսահման եռանդը, աշխատասիրությունն ու միայն դրականն են նկարագրում ամենաջիգյարով ֆաֆականին: Փառքդ հավե՜րժ, եղբա՜յր, դասվեցիր սուրբ հողի հերոսների շարքին և հավերժացար մեր սրտերում: Պատիվ ունենք մարզադաշտում ու դրանից դուրս իրար հետ անցկացրած յուրաքանչյուր ակնթարթի համար», - գրում է ՖԱՖ-ը ֆեյսբուքյան էջում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Մարդկային գործերի մեջ հայրենիքի պաշտպանությունն է ամենանվիրականը Կյանքը հայրենիքի պաշտպանության սուրբ գործին նվիրաբերեց...

Опубликовано First Armenian Front /FAF ultras/ Суббота, 10 октября 2020 г.

Նմանատիպ նյութեր