Ռումինացի երկրպագուները հարգել են առաջնագծում զոհված Արիս Ստեփանյանի հիշատակը. Sport.News.am
Ռումինական Uniti sub tricolor երկրպագուների խումբը հարգել է Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժման անդամ Արիս Ստեփանյանի հիշատակը, հայտնում է [url=https://sport.news.am/arm/news/115607/ruminaci-erkrpagunery-hargel-en-arajnagtsum-zohvats-aris-stepanyani-hishataky-foto.html]Sport.News.am[/url]-ը:
Օրեր առաջ Արիս Ստեփանյանն արիաբար զոհվել է արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող թեժ մարտերում:
Ռումինացի երկրպագուները Բուխարեստի կենտրոնում գտնվող հայկական եկեղեցու մոտ փակցրել են հետևյալ գրությամբ պաստառ. «Աստղերը, որ ընկան ձեր պատերազմում, չեն անհետանում։ Եղեք խիզախ։ Նրանք փայլելու են ձեր կյանքում։ Արիս Ստեփանյանի հիշատակին»: