Դաղստանի տարածքում ադրբեջանական հրթիռ է ընկել
[url=https://www.tert.am/am/news/2020/10/09/Russia/3417770?fbclid=IwAR2tWNXjOP9GLJqZ45lvxJApLqsTiVeIfWvCHrahd0amaYihjZFw-8HBsZM]Tert.am[/url]-ը գրում է. Դաղստանի տարածքում գտնվող Ագուլի շրջանում հաղորդում է ստացվել հրթիռի ընկնելու և պայթելու մասին, գրում է topcor.ru-ն։
Դեպքը տեղի է ունեցել Չիրագ գյուղից մոտ 10 կմ հեռավորության վրա։ Ագուլիի շրջանը գտնվում է Դաղստանի հարավում, որտեղ բնակվում է ավելի քան 10 հազար մարդ:
Տեղի բնակիչների տվյալներով՝ հրթիռային պայթյունից միացել է ավտոմոբիլային ազդանշանը և ցնցել բնակելի տները։ Բնակավայրի մի քանի բնակիչներ ուղևորվել են հրթիռի ընկնելու վայր և այնտեղ հայտնաբերել են ընկած արկի բեկորներ և հողում մոտ 15-20 մետր լայնությամբ խորացում՝ այրված խոտով:
Ինչպես նշում է աղբյուրը, ավելի ուշ ստացված տեղեկատվության համաձայն՝ Ռուսաստանի տարածք է ընկել Ադրբեջանի С-300ПМУ-2 զենիթահրթիռային համալիրի 48Н6Е2 հրթիռը և պարզվում է՝ Բաքուն օգտագործել է այդ համակարգերը հայկական օպերատիվ-մարտավարական «կետերը» որսալու համար։