211652_close_icon
views-count1922 դիտում article-date 10:18 23-11-2022

Թուրքիայի տարածքում Սիրիայից արձակված 3 հրթիռ է ընկել

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քիլիս շրջանի տարածքում ընկել է 3 հրթիռ, որոնք արձակվել են Սիրիայի հյուսիսից՝ Ժողովրդական ինքնապաշտպանության ստորաբաժանումների (YPG, Քրդական բարձրագույն խորհրդի զինված ստորաբաժանումներ են, որոնք մասնակցում են սիրիական զինված հակամարտությանը) և Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) կողմից։

Ինչպես գրում է «Անադոլու» գործակալությունը, հրթիռներն ընկել են Օնջյուփինարի անցակետի մոտ գտնվող դատարկ տարածքում՝ տեղական ժամանակով 21:25-ին:

Հրթիռներն արձակվել են YPG/PKK-ի կողմից վերահսկվող Թել Ռիֆաթ շրջանից։

Նմանատիպ նյութեր